Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կարո Փայլանը կարժանանա Հայ դատի «Ազատության» մրցանակին

Կարո Փայլանը կարժանանա Հայ դատի «Ազատության» մրցանակին
14.09.2017 | 14:16

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը որոշել է իր տարեկան միջոցառման ընթացքում «Ազատության» մրցանակը շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

«Կարո Փայլանն իսկապես ժամանակակից հայ հերոս է, որը քաջաբար և առանց վախենալու խոսում է իրականության մասին ու փորձում արդարության հասնել՝ ուղղակի պայքարելով Թուրքիայի իշխանությունների դեմ։ Նա արժանի է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հեղինակավոր «Ազատության» մրցանակին, և մեզ համար պատիվ է, որ նա որոշել է նաև ելույթ ունենալ Հայ դատի կազմակերպած խորհրդաժողովին»,- հայտնում է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ